Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական PSA ավտոկոնցեռնը գնել է Opel-ը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:42 , 07 Մարտ 2017

Ֆրանսիական Groupe PSA ավտոկոնցեռնը (արտադրում է Peugeot և Citroen ավտոմեքենաները) երեկ հայտարարել է ամերիկյան General Motors կոնցեռնին պատկանող եվրոպական ստորաբաժանման գնման մասին, որը ներառում է գերմանական Opel-ն ու բրիտանական Vauxhall-ը։

Ինչպես հայտարարել են GM-ի PSA-ի ներկայացուցիչները Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գործարքի գումարը կազմում է 2.2 մլրդ եվրո։

Այդկերպ, PSA կոնցեռնը դաևձել է Եվրոպայում ավտոմեքենաների՝ մեծությամբ երկրորդ արտադրողը Volkswagen-ից հետո՝ շուկայում 17% մասնաբաժնով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք (Ֆրանսիական PSA ավտոկոնցեռնը համաձայնեցրել է Opel-ի գնումը) ավելի վաղ ֆրանսիական Groupe PSA ավտոկոնցեռնի դիտորդական խորհուրդը հավանության էր Opel ավտոարտադրողի և նրա բրիտանական Vauxhall դուստր ընկերության գնումը։

PSA-ի և General Motors-ի միջև բանակցությունների մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի կեսին:

General Motors-ի եվրոպական բիզնեսը 2000 թվականից ընկերությանը հասցրել է մոտ 14 մլրդ եվրոյի վնաս: Անցած տարին դարձյալ վնասաբեր էր Opel-ի և Vauxhall –ի համար՝ ընկերության բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 240 մլն եվրո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի աշխատանքային քննարկումները Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի վերաբերյալ

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: