Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների տասնյակը գլխավորում է Հայաստանը

Վերադարձ լուրերի բաժին

00:56 , 19 Նոյեմբեր 2019

Ֆրանսիական «Evaneos » տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020 թվականի տուրիստական թոփ ուղղությունները, Հայաստանն առաջին տեղում է: Համաձայն այդ ցանկի, որն առաջարկել է The Daily of Tourism-ը, Հայաստանը թոփ տասնյակի առաջին տեղում է:

«Երկիր, որտեղից սերում են Շառլ Ազնավուրի արմատները, ունի բավարար հնարավորություններ գրավելու ամենատարբեր զբոսաշրջիկների: Ինչպես նրանց, ովքեր նախընտրում են գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք փնտրում են բաց հորիզոններ: 2020 թվականը կլինի քաղաքակրթությունների խաչմերուկների բացահայտում»,- նշել է կայքը: Առաջարկվող ուղղությունների ցանկում է Ուզբեկստանը, Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: