Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

13:27 , 08 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչների հետ։

Ընկերության վաճառքի տնօրեն Անիլ Բհատը նշել է, որ «Սոդիալը» Ֆրանսիայում առաջատար կաթնամթերք արտադրողներից է, որին բաժին է ընկնում կաթի մթերման 25%-ից ավելին: Նրա խոսքով` ընկերությունը ցանկանում է ուսումնասիրել Հայաստանը՝ ընդլայնելու իր գործունեությունը, քանի որ դեռևս աշխարհի այս հատվածում այն ներկայացված չէ:

«Հայաստանը հետաքրքիր է մեզ համար, քանզի պատուհան է դեպի խոշոր` ԵԱՏՄ շուկա», – ասել է Անիլ Բհատը: Նրա խոսքով`ընկերությունը պատրաստ է կիսել կոոպերատիվի հիմնադրման և արդյունավետ գործունեության փորձը հայաստանյան գործընկերների հետ։

Ծրագրի առաջնային փուլում դիտարկվում է արտադրության շղթայի մի հատվածի իրականացումը Հայաստանում: Հնարավոր է նաև տարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում: Ընկերության պատվիրակությունն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել հայաստանյան արտադրողների հետ:

Նախարար Խաչատրյանը «Սոդալի» ղեկավարության հետ քննարկել է ծրագրին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը ծրագրի ընթացքում և անել առավելագույնը` ծագող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: