Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունը ցանկանում է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել

Վերադարձ լուրերի բաժին

14:16 , 18 Հուլիս 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոյի հետ։

Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել։ Այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի Հայաստանի արտահանման հիմնական թիրախային շուկաներ։ Նախարարի հետ գործարարը քննարկել է նեդրումային ծրագրի փուլերը։

Սուրեն Կարայանը հայտնել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտ գործիքակազմ։

«Ձեր այս այցը և մեր երկխոսությունը վկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնում»,- նշել է նախարարը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաև շահագրգիռ գործարար շրջանակների հետ։

«Սոդիալի» ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության հիմնումն ու զարգացումն է և հայկական կաթնամթերքի որակի բարելավումը։ «Մենք ուզում ենք արտահանել կաթնամթերքը՝ բարձրացնելով նաև Հայաստանի իմիջը և «Արտադրված է Հայաստանում պիտակը»։ Շնորհակալ եմ արդյունավետ հանդիպման և ջերմ ընդելունելության համար։ Մենք զգում ենք պետության աջակցությունը»,- նշել է նա։

Մարտին ՀՀ Նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Սուրեն Կարայանը և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդը հանդիպել էին տասնյակից ավելի գործարարների հետ, քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նրանց թվում էր նաև «Սոդիալ» ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: