Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

23:07 , 10 Դեկտեմբեր 2019

Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրեց պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։ Պայմանագիրն ամրագրեց այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության կտա ։

«PAUL-ը մեզ համար կարևոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։ Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային և ռեստորանային ոլորտն այն կարևոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, և PAUL-ն այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

Photo-for-Press-Release-2

PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայում PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ամբողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցումը:

«Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ միանալով այս կարևոր հայտարարությանը։ PAUL-ը հասանելի բրենդ է, և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։


PAUL-ը «Գալաքսի» ընկերությունների կողմից հայտարարված երրորդ խոշոր միջազգային նախագիծն է 2019-ի համար։ Առաջինը տարեսկզբին էր, երբ «Գալաքսին» հայտարարեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ահա երկրորդը ամռանն էր՝ Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրի նախագծի պաշտոնական մեկնարկը։

Photo-for-Press-Release-3

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999 թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունեւության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000 բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10 ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսիի» պորտֆոլիում շարունակում է կարևոր դեր ունենալ սպասարկման ոլորտի առաջատարներ «Սանտաֆե» և «Պահեստ33» սրճարան-ռեստորաննները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։