Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանսիական «Բետրանկուրը» փորձնական արտադրություն կսկսի Հայաստանում՝ տեղական 2 թեթև արդյունաբերողների հետ (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

10:21 , 09 Հունիս 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչներին, որոնք եռօրյա այցով Հայաստանում են։ Ֆրանսիական շուկայում առաջատար դիրք գրավող «Բետրանկուր» ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ և հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով:

Ընկերությունը մտադիր է գործունեություն ծավելել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթև արդյունաբերողների հետ։

Նախօրեին  «Բետրանկուրի» ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը և  Նիկոլաս Կրոմբետեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր և Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերությունների հետ։

Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է այցի արդյունքներից։  Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերությունների հետ շատ մոտ ապագայում արդեն իսկ կսկսի համագործակցությունը և փորձնական արտադրությունը։ Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքտստիլ ընկերության հետ հնարավոր է նաև երկարաժամկետ համագործակցություն և մեծ ներդրումներ։

«Թեթև արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսվարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու  նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաև հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը և Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտի»,-նշել է նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը գործարարների հետ քննարկել է հետագա քայլերը։

Հանդիպման ավարտին «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչ Մայքլ Նոքաերտը նշել է․ «Մեզ համար անչափ կարևոր է տեսնել և համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Շնորհակալ ենք այցի կազմակերպման և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը թեթև արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք այն զարգացնել և բարելավել հայկական արտադրանքը»։

***

Հունիսի 6-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության նախաձեռնությամբ նաև հանդիպում էր կազմակերպվել «Բետրանկուր» ընկերության և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների` «Գլորիա» կարի ֆաբրիկայի,  «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Բազում Ֆիրմա» ԱԿ-ի, «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ի և «Ոսկեկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Բետրանկուր» ընկերության ղեկավար Մայքլ Նոքաերտը հանդես է եկել շնորհանդեսով` ներկայացնելով «Բետրանկուր Գրուպի» գործունեությունը, հետաքրքրության շրջանակները, ինչպես նաև իրենց արտադրանքից որոշ նմուշներ:tex3 tex4 text1

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի գինը փլուզվում է. Independent

Կրիպտոարժույթները վերջին օրերին ազատ անկման մեջ են

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է