Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:59 , 15 Օգոստոս 2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ

Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով Կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 120 մլն դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 16-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ս.թ. հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակաշրջանի համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ:

Ամրագրումներն արվել են դեռևս 2017թ նոյեմբերին և եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու և կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը:

Խնդիրը քննարկվել է հյուրանոցների հետ և արդյունքում առաջացել է հյուրանոցների հետ պայմանագիր կնքելու և 25% կանխավճար կատարելու անհրաժեշտություն` արված ամրագրումները մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը պահելու նպատակով: Համաձայն ձեռք բերված նոր պայմանավորվածության` ՀՀ ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը արդեն ամրագրված սենյակների համար հետ է վերադարձվելու պետական բյուջե:

Ստեղծված իրավիճակում հյուրանոցների հետ պայմանագրերի կնքումը և 25% կանխավճարների փոխանցումը միակ երաշխիքն է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի մասնակից հյուրերի կեցությունը հավուր պատշաճի ապահովելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվում է ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված՝ ԵՄ-ից նոր վարկային միջոցների ներգրավման հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը: b4b.am-ը տեղեկացնում է, որ մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք […]

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը-ՈՒՂԻՂ

Մատենադարանի նոր մասնաշենքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը Կենտրոնական բանկից

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է միջազգային փաստաթղթերը, որոնք նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ: Կենտրոնական դրամատան հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև: • «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի 2004թ. Կոնվենցիա Հոդված 54, մաս 1, կետ (c) ՀՀ կողմից վավերացվել 08.03.2007թ.առանց վերապահումների, Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.unodc.org/unodc/en/treaties/CAC/ • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու […]