Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆուտբոլային հանդիպում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

18:44 , 28 Հունիս 2016

Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ ընկերական հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հաղթանակով՝ 6-2 հաշվով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի կազմում ընդգրկվել են բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը:

Լրագրողների թիմի կազմում խաղում էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, «4-րդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը և այլոք: Լրագրողների թիմի ավագը «Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, գլխավոր մարզիչը՝ ՀՀ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի տնօրեն Կարեն Գիլոյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մասնավորապես, իր ֆուտբոլային թիմին: Աշխատակիցները հետևում են թիմի խաղերին, աջակցում և ուրախանում են հաջողություններով: Չնայած խաղի սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղ: Շնորհակալություն ենք հայտնում լրագրողների թիմին հիանալի խաղի և դրական տպավորությունների համար, իսկ մեր թիմին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»:

«Մեդիամաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան. «ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հետ ընկերական հանդիպումը ընթանցավ դինամիկ. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: Հուսով եմ, որ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան ավանդական և կծառայեն ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմանը, այլև բանկային հատվածի և մեդիա դաշտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»:

«ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների միամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվիմեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67մասնաճյուղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: