Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Վերադարձ լուրերի բաժին

12:32 , 19 Նոյեմբեր 2019

Coty Inc ընկերությունը 600 միլիոն դոլար է վճարելու Քայլի Ջեներից Kylie Cosmetics ընկերությունում բաժնետոմսերի 51%-ը գնելու համար: Այդ մասին, ըստ Ֆորբսի, հայտնի է դարձել կողմերի համատեղ մամուլի հաղորդագրությունից: Կողմերը նախատեսում են գործարքն ավարտել 2020 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում: Դրանից հետո ընկերությունը վերանվանվելու է Kylie Beauty: Ջեները շարունակելու է լինեն ընկերության դեմքը:

Coty ընկերությունը հաղորդագրության մեջ արժանին է մատուցում Ջեների հեղինակությանը, որի էջերին սոցցանցերում բաժանորդագրված է ավելի քան 270 միլիոն օգտատեր: Հաղորդագրությունը նշում է, որ Քայլիին պատկանող Kylie Cosmetics և Kylie Skin բրենդները սոցիալական ցանցերի միջոցով ամենաարագ աճողներից են: Կորպորացիայի հաշվարկով՝ գործարքի արդյունքում ընկերության զուտ շահույթը կաճի տարեկան 1%-ից ավելի՝ առաջիկա երեք տարվա ընթացքում:

Մարտին Քայլի Ջեները Ֆորբսի՝ իրական ժամանակում թարմացվող միլիարդատերերի ցուցակում դարձել է ամենաերիտասարդ միլիարտադերը, որն իր կարողությունը ստեղծել է սեփական ջանքերով: Երկուշաբթի օրվա դրությամբ նրա կարողությունը կազմել է մեկ միլիարդ դոլար: Քայլի Ջեները Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերից է և «Քարդաշյաններ» իրապատում-շոուի հերոսներից մեկը:

Նա իր Kylie Cosmetics բրենդը նախաձեռնել է դեռևս 2015 թ. վերջին: Կոսմետիկայի առաջին խմբաքանակն ամբողջությամբ վաճառվել է 30 վայրկյանի ընթացքում: Դեպի Ֆորբսի ցուցակ նրա ճանապարհը հարթել է Ulta խանութների ցանցի հետ պայմանագրի կնքումը: Այդ ցանցում Ջեները վեց շաբաթվա ընթացքում վաճառել է 55 միլիոն դոլար արժեքով կոսմետիկա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: