Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆիտչը կարևորում է Ամուլսարի հանքավայրի գործարկումը Հայաստանի ՀՆԱ աճի գործում

Վերադարձ լուրերի բաժին

Ֆիտչ Ռեյթինգս (Fitch Ratings) վերլուծական կենտրոնն արձանագրել է, որ ներդրումային բարձր ակտիվությունը և մասնավոր սպառումները, որոնք ամրապնդվել են վարկավորման կայուն աճով, Հայաստանի համար 2018 թ. ապահովել են 5.2% տնտեսական աճ՝ չնայած այդ ժամանակահատվածում գյուղատնտեսության և հանքարդունաբերության անկմանը: Ֆիտչը կանխատեսում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն այս տարի կունենա աճի դանդաղում՝ մինչև 4.6%, իսկ 2020 թ. համար՝ մինչև 4.5%: Կանխատեսման համաձայն՝ դրամական փոխանցումների կրճատումը, հավանաբար, կբերի մասնավոր սպառման նվազեցման: Այդուամենայնիվ, ըստ մասնագետների, ֆիսկալ քաղաքականության զսպող ազդեցությունն աստիճանաբար նվազում է: Ֆիտչը շեշտել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շինարարության վերսկսումը կարող է դրական ազդեցություն ունենալ՝ բարելավելով ՀՆԱ աճի այդ կանխատեսումը:

Կենտրոնը շեշտում է, որ 2018 թ. Հայաստանի տնտեսությունը, չնայած անկայուն քաղաքական իրավիճակին, Ռուսաստանից զգացվող անկայունությանը, դրսևորել է կայունություն, որն արտացոլվել է մակրոտնտեսական կառուցվածքի բարելավմամբ, գնաճի թիրախավորմամբ, հարկաբյոււջետային քաղաքականության խստացամբ և լողացող փոխարժեքի քաղաքականության հանդեպ Հայաստանի կենտրոնական բանկի հավատարմությամբ: Գնաճը եղել է սահմանված 4% շեմից ցածր՝ 2018 թ. կազմելով 2.5%, ինչը պայմանավորված էր գյումթերքի գների անկմամաբ, իսկ 2019 թ. ապրիլի վերջին գնաճը եղել է 2.2%: «ՀՀ ԿԲ-ն 2019 թ. հունվարի վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույթը 6%-ից իջեցրեց 5.75% և պահեց այն անփոփոխ: Մենք կանխատեսում ենք, որ 2019 թ. գնաճը կհասնի մինչև 2.9%, իսկ 2020 թ.՝ մինչև 3.2%»,- նշված է Ֆիտչի հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: