Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆիննանխը ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:55 , 19 Հուլիս 2017

Հուլիսի 19-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում (հասցե՝ Աբովյան 64) ցուցադրվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պատմամշակութային արժեքներ:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ազգային պահուստի թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող 51 նմուշ: Ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ հայկական ավանդական գոտիների (XIX դարավերջ-XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմական տարբեր շրջանների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները պատրաստված են ձուլման, փորագրման, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: Ցուցադրվել են նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ-XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից, ինչպես նաև դարասկզբի գործարանային արտադրության:

gandzer1

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը։

Հիշեցնենք, որ նախորդ ցուցադրությունը նվիրված էր կանանց միամսյակին և տեղի ունեցավ ապրիլի 7-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում: Ցուցադրության էին հանվել կանացի գոտիներ ու վզնոցներ, ինչպես նաև ազգային պահուստի պատմամշակութային արժեքներից այլ նմուշներ: Գործակալության նախաձեռնությամբ նաև 2016 թվականին ավելի քան 100 պատմական նշանակություն ունեցող ոսկյա ու արծաթյա մանրադրամների ցուցադրություն էր կազմակերպել ԿԲ –ի այցելուների կենտրոնում:

gandzer2

«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը ընդգծել է, որ թանգարանային ցուցադրությունները կունենան փուլային բնույթ: Միաժամանակ, Գանձարանի աջակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունում նախատեսվում է ստեղծել այսպես կոչված «Թանգարանային անկյուն», որտեղ պարբերաբար կցուցադրվեն գեղարվեստական բարձր արժեք ունեցող իրեր:

Հիշեցնենք նաև, որ 2016թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել նաև ցուցադրություններ Ռուսաստանի Դաշնությունում:

gandzer4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անտառհատումները «տրամաբանության չափով» կլեգալիզացվեն

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք», – ասել է վարչապետը

Վարչապետը հանձնարարել է լուծել խցանումների հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին հանձնարարական է տվել ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ

Սուրեն Կարայանը Կալավանում քննարկել է գյուղի զբոսաշրջային ծրագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր