Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆիննախում չկան կադրային փոփոխություններ և գործառույթների իրականացման շեղումներ. նախարարության հերքումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:41 , 15 Մայիս 2018

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե իբր նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել նախարարության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել: Ներկայացնում ենք նախարարության հերքումն ամբողջությամբ.

«Ժամանակ» թերթից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել և վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է, և իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին:

Ի գիտություն. բացի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից՝ որևէ աշխատակից աշխատանքից ազատման դիմում չի գրել:

Ավելին, իշխանության փոփոխությամբ պայմանավորված՝ նախարարության աշխատակազմում ոչ միայն չկան կադրային փոփոխություններ, այլև չկան գործառույթների իրականացման շեղումներ: Լուրը դուրս է տրամաբանությունից նաև այն պատճառով, որ նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարն է, ով իրականացրել է իր գործառույթները հենց Արամյանի պաշտոնավարման ընթացքում:

Հայտնում ենք, որ առնվազն տարակուսած ենք թերթի նման լուրից, ինչն ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև զրպարտություն է և առնվազն անբարեխիղճ լրագրողի անհասկանալի միտում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն վաղը նիստ կգումարի. օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

Օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից տարածված տեղեկատվությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ:

Վարչապետը ժամանել է Արցախ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի