Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսների փոխնախարարը Հայաստանում աշխատավարձից պահվող հարկը բարձր է համարում

Վերադարձ լուրերի բաժին

14:12 , 12 Փետրվար 2019

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եկամտահարկը բավականին բարձր է համարում: Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է մտածել համահարթ դրույքաչափ սահմանելու մասին: Այդ մասին փոխնախարարն ասաց Հայաստանում փետրվարի 12-ին անցկացվող «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:

«Մեր գնահատմամբ՝ Հայաստանում աշխատավարձի հարկը բավականին բարձր է: Այն իր անդրադարձն է գտնում ազգային տնտեսության մրցունակության մեջ այն առումով, որ, երբ ինքնարժեքը ծանրաբեռնվում է աշխատավարձային տողերով, ապրանքը դառնում է ոչ մրցունակ: Բոլոր ներդրողների և միջազգային կառույցների հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվում է: Եվ առաջին ազդակը դա է, որ աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից պահվող հարկերը Հայաստանում բարձր են: Սա այն հիմնական պատճառն է, որ ստիպել է մտածել եկամտային հարկի բեռը նվազեցնելու մասին»,- ասաց Պողոսյանը: Նա հավելեց, որ դրանով նպատակ ունեն լուծել նաև հեռահար խնդիրներ՝ ազգային արտադրանքը դարձնել ավելի մրցունակ, արտահանման կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունը դարձնել ավելի էական։

Փոխնախարարը նշեց, որ աշխարհում ընդունված է հարկման նաև մեկ այլ մեթոդ: Օրինակ՝ եկամուտները ժամանակի ընթացքում հարկվում են ցածր դրույքաչափով, որը ձևավորում է խնայողություններ, դրանց մի մասը վեր է ածվում գույքային միավորների՝ հարստության, ունեցվածքի: Եվ շատ երկրներ սկսում են հարկել այդ հարստությունը՝ գույքահարկով, ժառանգության հարկով և այլն:

«Հիմա ընտրության հարց է՝ կամ շարունակել կիրառել աշխատավարձի բարձր հարկային բեռ և ունենալ չկայացած գույքային հարկերի համակարգ, կամ փնտրել այլ ճանապարհ՝ եկամտային հարկի բեռը նվազեցնել և ուշադրությունը կենտրոնացնել գույքային հարկերի ներուժը ողջ ծավալով օգտագործելուն»,-եզրափակեց Պողոսյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: