Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսների նախարարությունում սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

Վերադարձ լուրերի բաժին

14:10 , 27 Հուլիս 2018

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկումները վերաբերում են  ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած  ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց  ընթացքում առանձնացվում են  նաև ՀՀ վարչապետին ներկայացվող  խնդիրները:  Շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար: Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների  ոչ արդյունավետ բաշխումը:

ՀՀ ֆինանսների նախարարի  առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնել է, որ  2019 թվականից ծրագրային բյուջետավորման ձևաչափին անցումը ենթադրում է, որ, ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարևորվելու  են դրանց  դիմաց ստացվող արդյունքները:

Կ. Բրուտյանն ընդգծել է, որ անկախ ֆինանսական միջոցների չափից՝ պետք է ապահովել բյուջետային ծրագրերի և հանրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը,  ինչպես նաև հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ մեղմելով  տարատեսակ  ռիսկերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: