Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսների նախարարությունում կայացել է հանդիպում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ

Վերադարձ լուրերի բաժին

21:51 , 19 Դեկտեմբեր 2019

Ֆինանսների նախարարությունում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է 2020 թվականի փոխառությունների ծրագիրը:

Atom_Janjughazyan_001

«Բոլորիս շահերից է բխում ցուցաբերել կանխատեսելի վարքագիծ և առավելագույնս զերծ մնալ մեր երկարաժամկետ հարաբերություններում իրավիճակային շահեր փնտրելուց», -բացման խոսքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի փոխառությունների ծրագիրը մշակվել է կառավարության 2020-2022 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով նախանշված նպատակադրումներին, ուղենիշներին համապատասխան:

2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,419 մլրդ դրամ՝ 7,177 մլն ԱՄՆ դոլար, և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով կամ 341 մլն ԱՄՆ դոլարով: 2020 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 448.7 մլրդ դրամ, որից 280.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի մարումները, իսկ 168.0 մլրդ դրամը՝ տոկոսավճարները: 2020 թ. կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.2% և կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4%-ը:

008
«2020 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել առանց բյուջետային աջակցության վարկերի ներգրավման, ինչը կարելի է ասել, վերջին տարիներին նորություն է բյուջեի համար: Նոր վարկային համաձայնագրի ստորագրում 2020-ի բյուջեով նախատեսված չէ»,- ասել է ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը:

Արտարժութային պետական պարտատոմսերի գծով նախատեսվում է իրականացնել միայն 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա պարտատոմսերի մարումը` 46.5 մլրդ դրամ՝ 97.7 մլն ԱՄՆ դոլար: Այդ նպատակով հիմնականում կօգտագործվի 2019 թվականին արտարժութային պարտատոմսերի գծով կատարված գործառնությունների արդյունքում ձևավորված միջոցները: Չի ավելացվի արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքի մնացորդը՝ պահպանելով այն 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով և շրջանառության մեջ ունենալով երկու ուղենշային թողարկում, որոնք ենթակա են մարման 2025 ու 2029 թվականներին։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: