Invalid username or password
Հայաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ մարտի 10-ին տեղաբաշխվել են 2 տարի մարման ժամկետով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 100 միլիոն դրամ, բավարարվել է 9 միլիարդ 150 միլիոն դրամը, որի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.29 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
• Ամիրյան 23/1
• Թոթովենցի փողոց, նրբանցք 4
• Տիգրան Մեծի 24
• Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:
Դիտումներ 736
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: