Invalid username or password
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ Ազգային ժողովի պատգամավորների այն դիտարկմանը, որ թվերի բացակայության պատճառով Կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է:
«Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա միակ ճանապարհն է հսկողություն իրականացնելու, բնավ համաձայն չեմ: Որովհետև բացի կառավարության ծրագրից, կառավարությունը նաև այլ փաստաթղթեր է ներկայացնում Ազգային ժողովին: Ներկայացնում է յուրաքանչյուր տարվա համար բյուջեի նախագիծ, և շատ էական կլինի ԱԺ պատգամավորների ներգրավվածությունն ու մասնակցությունն այդ գործընթացներին, որովհետև դրանից է կախված, թե որքանով հետո կկարողանանք դատողություն անել այս կամ այն ծրագրի արդյունավետության վերաբերյալ»,- ասաց Ջանջուղազյանը:
Դիտումներ 251
2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:
Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]
«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]