Invalid username or password
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հնարավոր դեֆոլտի մասին հնչեցրած ահազանգին, նշել է, որ ինքը նման կանխատեսում չունի։
«Մտահոգությունն այն է, որ մենք ունենք գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր։ Դա տեղի է ունեցել 2014թ.-ից։ Ես նաև հանդես եկա զեկույցով, ներկայացրի մակրոտնտեսական զարգացումները 2014թ. այս կողմ՝ ինչ է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք արձագանքել։ Ապագային նայելով՝ մենք, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն։ Դա նշանակում է, որ պարտքն աստիճանաբար պետք է մեղմվի, պարտքի աճի տեմպերը պետք է մեղմվեն»,- ասել է նա:
Անդրադառնալով դեֆոլթի մասին Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նախարարը նաև նշել է, որ իրավաչափ չի կարծում այս պահին խոսել, որ մենք վտանգված ենք։
Դիտումներ 1279
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։