Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսների նախարարը գոհ չէ նախորդ տարվա տնտեսության աճի կառուցվածքից

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 05 Հունիս 2019

Հայաստանում նախորդ տարվա տնտեսական աճի կառուցվածքում ֆինանսների նախարարության սպասումները չեն արդարացվել: Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Տնտեսական աճի կառուցվածքին ուշադրություն դարձնելիս պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ ջանք ենք ներդնում, չենք կարող գնահատել, որ իրենց ցանկալի արդյունքը տվել են 2018-ին: Այդ աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը: Մեր սպասումները չեն կարող գնահատվել որպես ցանկալի արձանագրում: Եվ սա մեզ հուշում է, որ այն գործողություններն ու հայտարարած նպատակները, որոնք արձանագրվել են կառավարության ծրագրում, այլընտրանք չունեն. պիտի ջանք գործադրենք, որ փոխվի տնտեսության կառուցվածքը, որ ունենանք այնպիսի տնտեսություն, որը հայտարարել ենք: Սակայն 2018-ի համար ունենք այն, ինչ ունենք»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ գնաճային ցուցանիշները մնացել են օրենքով նախատեսված միջակայքում, մոտ 4 տոկոս էր կանխատեսվում: Գնաճը կազմել է 2.5 տոկոս, որը բացատրվում է հիմնականում ոչ պարենային ապրանքների գների աճով, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 0.9 տոկոսային կետով: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձը շարունակում է մնալ ավելի ցածր, քան մասնավորում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

«Ճկուն» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը` 365 օր:

Կառավարությունը վերանայել է փոխանակման կետերի և գրավատների դրույքաչափերը

Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: