Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսիստ Արմեն Փափազյանը՝ Finance for the Future մրցանակի հավակնորդների թվում

Վերադարձ լուրերի բաժին

20:31 , 26 Օգոստոս 2016

Մեր հայրենակից դրամագետ, ֆինանսական խորհդատու Արմեն Փափազյանը հեղինակավոր Finance for the Future մրցանակի հավակնորդների թվում է՝ նորարարական գաղափար (Innovative New Idea) անվանակարգում։

Արմեն Փափազյանը Միացյալ Թագավորությունում գործող Finoptek ստարտափի հիմնադիրն ու տնօրենն է։ Ինչպես նշվում է մրցանակաբաշխության կազմկոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, Արմեն Փափազյանը առաջ է քաշել արժեքի հետ կապված նոր սկզբունք՝ փողի տարածական արժեք (Space Value of Money): «Շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար։ Մրցանակաբաշխությունն իրոք եզակի հնարավորություն է՝ տարածական արժեքի օպտիմալացման մոդելը փորձագիտական լսարանին ներկայացնելու համար»,- ասել է գիտնականը։

Finance for the Future մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից։ Հիմնադիր-կազմակերպիչներն են ICAEW և A4S կազմակերպությունները՝ Deloitte ընկերության հետ համատեղ։

Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 13-ին՝ Լոնդոնում տեղի ունենալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Իլոն Մասկը 750 միլիոն դոլար է կորցրել դագաղանման ամենագնացի պատճառով

Տեսլայի նոր մոդելի ներկայացման ժամանակ պատահածը հարվածել է ընկերության արժեթղթերի գնին: