Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսական օժանդակության ծավալն աճելու է

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 16 Մայիս 2020

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Նա հիշեցրեց, որ պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։

«Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանային 2020 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0․5-0․6 տոկոս թանկացումները չեզոքացվել են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։

Փաշինյանը հայտնեց, որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները։

«Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն»,- եզրափակեց Փաշինյանը։

Արմենպրես

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։

ՀՆԱ-ն մինչև 2050 թ. 20 անգամ ավելացնելը քիչ հավանական է, բայց անհնարին չէ. տնտեսագետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050թ-ի համաձայն, երկիրը հավակնություն ունի առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, ինչը նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան հավելաճի տեմպը պիտի լինի 10.1% և ավել։

Տնտեսությունը Հայաստանի 2020-2050 ռազմավարության մեջ կարևոր տեղ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա 10 տարվա կարևորագույն 16 մեգանպատակները: