Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսական ոլորտը շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրողներից մեկը

Վերադարձ լուրերի բաժին

20:01 , 27 Դեկտեմբեր 2016

 

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը միջին աշխատավարձի մեծության առումով երկրորդ տեղում է՝ Հայաստանի տնտեսության 19 ճյուղերի շարքում։ Միջին ամսական անվանական աշխատավարձը այստեղ 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 371 559 դրամ (ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների)։

ՀՀ աշխատողներն ավելի բարձր վարձատրվում են միայն տեղեկատվության և կապի ոլորտում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 386 649 դրամ է։ Ամսական 300 հազար դրամից բարձր աշխատավարձ ստանում են նաև էլեկտրականության և գազի մատակարարման, ինչպես նաև՝ հանքարդյունաբերության ոլորտում։

Միջին ամսական աշխատավարձն ամենացածրն է կրթության (122 631 դրամ), գյուղատնտեսության (118 910 դրամ) և մշակույթի ու զվարճությունների ոլորտում (113 155 դրամ)։

Մնացած ոլորտների տվյալները բերված են գծապատկերում։

salary-by-sectors

Իհարկե, այստեղ պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք. պաշտոնական վիճակագրության այս թվերը հիմնված են պաշտոնական հաշվետվությունների վրա, այսինքն՝ այստեղ ներկայացված են “սպիտակ”աշխատավարձերը։ Թե՛ ֆինանսական, թե՛ կապի ոլորտն այս առումով խնդիր չունեն, որովհետև մարդիկ ստանում են այնքան, որքան ցույց է տրվում հարկային մարմիններին, ստվերայնությունը զրոյին մոտ է։ Մինչդեռ կան ոլորտներ, որտեղ աշխատողի աշխատավարձը ձևակերպված է 60 հազար դրամ, սակայն նա առձեռն կարող է ստանալ 200 հազար։

Ամեն դեպքում, չնայած այս հանգամանքին՝ ֆինանսական ոլորտում աշխատավարձը բարձր է անգամ մյուս ոլորտների “սև” աշխատավարձից։ Ու նայելով գծապատկերին՝ հասկանալի է դառնում, թե պատանիները ինչու են գերադասում տնտեսագիտական կամ ՏՏ ոլորտին առնչվող մասնագիտությունները։

Վերադառնալով ֆինանսական ոլորտի աշխատավարձերին՝ նշենք, որ պետական ֆինանսների հատվածում աշխատողներն ավելի բարձր են վարձատրվում, քան մասնավոր հատվածում (446 591 դրամը՝ 367 081 դրամ)։

2015 թվականի սեպտեմբերի համեմատ ՀՀ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի միջին աշխատավարձն աճել է 6.1%-ով։ Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձի աճն ավելի շոշափելի է՝ 15% (ֆինանսական ոլորտի մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 5.5%-ով)։

Թեմայով հետաքրքրվողների համար ավելացնենք, որ 1 տարվա կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձն ամենից շատ աճել է էլեկտրականության և գազի մատակարարման ոլորտում (52.7%-ով)։ Տնտեսության 19 ճյուղերից 9-ում աշխատավարձերը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել են։ Ամենազգալի նվազումը գրանցվել է պետական կառավարման ոլորտում՝ 4%։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: