Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսական հաշտարարին դիմողների շրջանակը կընդլայնվի

Վերադարձ լուրերի բաժին

16:51 , 03 Հունիս 2020

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Սույն նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 111 «կողմ» ձայնով:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: