Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսական հաշտարարին ամենից շատ բողոքում են ապահովագրական ընկերություններից

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 24 Հունվար 2017

2016 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ են ներկայացվել 4 հազար 735 բողոք, որոնցից 4 հազար 118-ը վերաբերում էին ֆինանսական համակարգին, նախորդ տարվա համեմատ բողոքներն աճել են 26 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հունվարի 24-ին Գրասենյակի գործունեության 8-ամյակի օրը, պատմեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա ներկայացմամբ` Գրասենյակի կողմից 2016 թվականին քննության է ընդունվել թվով 1 հազար 523 պահանջ, ինչը 5.18 տոկոսով գերազանցում է 2015 թվականի, համապատասխան ցուցանիշը: Փիրուզ Սարգսյանն ընդգծեց, որ իրենց դիմողների խնդիրները բազմաթիվ ու բազմազան են, որոնք պայմանավորված են թե՛ ապահովագրական ավանդային պայմանագրերի, թե՛ վարկային գործառնությունների, թե՛ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման և թե՛ քարտային զեղծարարությունների հետ:

«Պահանջների քննության արդյունքում գործերի 79.13 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդի` քննության ընդունված 1,523 պահանջից 228-ը, 16.01.2017թ. դրությամբ, դեռևս գտնվում են քննության փուլում: Ընդ որում, դրական ելքով գործերի 57.37%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 157 մլն 268 հազար 591 ՀՀ դրամ գումար»,- ասաց նա:

Փիրուզ Սարգսյանը նաև նշեց, որ քննության ընդունված 1 հազար 523 գրավոր պահանջներից 1 հազար 248-ը ուղղված են եղել ապահովագրական ընկերությունների, 232-ը` բանկերի, 18-ը` Ավտոապահովագրողների բյուրոյի, 19-ը` վարկային կազմակերպությունների, իսկ 6-ն այլ կազմակերպությունների դեմ:

«Ապահովագրական շուկայում գործարքների հետ կապված խնդիրներն ամենամեծ տեսակարար կշիռն են կազմում` բողոքների մոտ 70 տոկոսը, որոնք պայմանավորված են վնասի չափի հետ անհամապատասխանությամբ, չհատուցման դեպքերով, ռեգրեսի հետ անհամաձայնություններով: Այս տարի ավելի շատ, քան նախորդ տարիներին բողոքներ ունենք վարկային կազմակերպությունների դեմ, որոնք պայմանավորված են վարկային գործառնություններով: Բողոքների շատ լինելը, կարծում եմ, կապված է մարդկանց մոտ իրազեկվածության ավելի բարձր մակարդակով»,- նշեց Սարգսյանը:

24.01.2009-16.01.2017թթ. Գրասենյակ ներկայացված բողոքներն ու գրավոր պահանջները կազմել են 18 հազար 310, որոնցից քննության ընդունած պահանջները` 5 հազար 768: Պահանջների քննության ընթացքում հատուցված գումարը կազմել է 1 մլրդ 6 մլն 916 հազար 484 ՀՀ դրամ: Հօգուտ հաճախորդի գործերի ելքը 72 տոկոս է:  

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կառավարությունը կհատկացնի 360 մլն դրամ

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը:

Նախազգուշացում՝ տուգանքի փոխարեն. ՏԶՆ նախարարությունն առաջարկում է մեղմացնել հարկատուների պատիժը՝ նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների ժամանակ

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

Ինչպե՞ս անել, որ բաց չթողնեք B4B.am-ի էքսկլյուզիվ հրապարակումները և առաջնահերթ տեսնեք դրանք ձեր ֆեյսբուքյան լրահոսում։