Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆինանսական համակարգի բարեփոխման նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է

Վերադարձ լուրերի բաժին

Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության տեսլականն է ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը:

Այդ մասին վստահեցրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» աշխատանքային քննարկմանը:

Mher_grigoryan_Atom_Janjughazyan_20-01-20

«Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Սկզբունքները, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, դրանք վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ»,-ասել է Գրիգորյանը:

Նա ասել է, որ նախանշված տեսլականի իրագործման գործում կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական, թափանցիկ գործելակերպ: Գրիգորյանը կառավարության նախաձեռնած համաժողովը համարեց պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ: Աշխատանքային հանդիպումը նպատակ ունի գործընկերներին ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը: «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր հանրության ներգրավվածությունը՝ ռազմավարության իրականացման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում առանցքային փոփոխություններ իրականացնելը»,-վստահեցրել է Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: