Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում էր կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցող ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մամուլի բաժինը: Հանդիպման նպատակն էր քննարկել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման ընթացքն ու դրա շրջանակում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի խնդիրները:
Հանդիպման սկզբում փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսական ծրագրերին մասնակցելու համար դիմող քաղաքացիների կողմից առավել հաճախ բարձրացվող հարցերը, որոնք մեծամասամբ վերաբերում են տնտեսվարողներին տրամադրվող ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությանը, վարկերի տրամադրման ժամկետների երկարաձգմանը, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:
Արման Խոջոյանն ընդգծել է, որ ծրագրերի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին և նպատակային օգտագործվի: «Մեր կողմից լրացուցիչ ուշադրության են արժանանալու հատկապես մինչև մեկ միլիոն դրամի չափով վարկերը, և այդ նպատակով առաջիկայում նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության վարչության աշխատակիցները ավելի հաճախ են մոնիթորինգային այցեր կազմակերպելու շահառուների տնտեսություններ», – նշել է փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում հնչել են առաջարկներ ծրագրերի բարելավման ուղղությամբ, քննարկվել է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակահարմարությունը, ծրագրերում այլ ֆինանսական կառույցների ընդգրկման հնարավորությունը, ինչը թույլ կտա թեթևացնել մասնակից կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը դիմում-հայտերի ընդունման և ուսումնասիրման հարցում:
Առանձին անդրադարձ է կատարվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմաններին, պետության ստանձնած համաֆինանսավորման պարտավորություններին, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցմանը և այդ համատեքստում վարկային ռիսկի զսպման մեխանիզմների (ֆինանսական գրավ, երաշխիք/երաշխավորություն) օգտագործմանը:
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է պետության և ֆինանսական կազմակերպությունների համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ստեղծված պայմաններում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հարցում:
Դիտումներ 310
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: