Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

00:01 , 27 Հուլիս 2017

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2016 թվականին ունեցել է 312.7 մլն դրամի շահույթ։ Այդ մասին տեղեկանում ենք B4B PRO համակարգից, որի օգնությամբ մշակվել են «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» տարեկան ֆինանսական հաշվետվությունների տվյալները։

Նշենք, որ մինչ այդ՝ 2014 և 2015 թվականներին, «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» գրանցել էր վնասներ, համապատասխանաբար, 399 և 355.2 մլն դրամ վնասով։

Աճել է նաև ընկերության հասույթը՝ 12.8 մլրդ դրամից հասնելով 15.3 մլրդ դրամի։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» զբաղվում է Marlboro, Parliament, L&M և այլ տեսակների ծխախոտների ներկրմամբ։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» հայաստանյան մրցակիցը՝ «Ջեյ Թի Այ Արմենիան» (Japan Tobacco International), հակառակը՝ զիջել է դիրքերը։  Winston, Camel, Sobranie և այլ ծխախոտների ներկրմամբ զբաղվող այս ընկերության հասույթը թեպետ փոքր-ինչ աճել է՝ 12.3 մլրդ դրամից հասնելով 12.5 մլրդ դրամի, սակայն աճել է նաև վնասը՝ 225.2 մլն դրամից հասնելով 292.3 մլն դրամի։

Ավելացնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ծխախոտի ներկրման ծավալները 2014-2016 թվականներին աճել են՝ տարեկան 119.7 մլն տուփից հասնելով 150.9 մլն տուփի։

morris

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե