Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հաստատեց մի քանի օր առաջ Կենտրոնական բանկի տարածած տեղեկությունը: Խոսքը Ֆիթչ միջազգային վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշների բարձրացման մասին է՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

«Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021 թթ. կապահովեն միջին հաշվով 4.7% աճ»,- նշված էր ԿԲ հաղորդագրության մեջ, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեր կայքում: Սակայն կա մի ուշագրավ փաստ: Ֆիթչի կանխատեսման բնօրինակում պարբերությունն ունի շարունակություն: «Օտարերկրյա սեփականություն հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործումը հիմք կարող է դառնալ դրական կանխատեսման համար»: Բնօրինակն ամբողջությամբ՝ այստեղ:

Ինչու՞ հիմնական լրատվամիջոցներով չի նշվել այդ կարևոր հանգամանքը: Չէ՞ որ Ֆիթչը հստակ ասում է, որ կանխատեսման իրատեսականությունը պայմանավորված է նաև Ամուլսարի հանքի շահագործմամբ: Արդյո՞ք առանց Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարի Ֆիթչը նույն գնահատականը կտար և նույն կանխատեսումը կաներ: Շան գլուխը, թերևս, հենց այդտեղ է թաղված: Անպատասխան մնացած ևս մի քանի հարց, որոնց, թերևս պետք է անդրադառնան տնտեսության ոլորտի պատասխանատու մարմինները:

>

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: