Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆիզիկոս Յուրի Օգանեսյանը և Իլոն Մասկը՝ միջազգային «Գլոբալ էներգիա» մրցանակի հավակնորդների թվում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:09 , 31 Մարտ 2017

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը (Oganesson) հայտնաբերած Յուրի Օգանեսյանի անունն ընդգրկվել է միջազգային «Գլոբալ էներգիա» էներգետիկ մրցանակի հավակնորդների շորթ-լիստում: Մրցանակը շնորհվում է էներգետիկայի ոլորտում գիտական ակնառու ուսումնասիրությունների և հայտնագործությունների համար:

Շորթ-լիստում ներառվել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի ներկայացուցիչներ:

Ապրիլի 6-ին հայտնի կդառնան նոր դափնեկիրների անունները, մրցանակաբաշխությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, որը կանցկացվի հունիսի 1-3-ը:

Ավանդաբար, մրցանակը դափնեկիրներին հանձնում է Ռուսաստանի նախագահը: Մրցանակային ֆոնդը կազմում է 39 մլն ռուբլի:

Բացի Օգանեսյանից՝ մրցանակի հավակնորդների թվում են նաև SpaceX և Tesla Motors-ի ղեկավար Իլոն Մասկը, գիտնականներ Դարենդրա Յոգի Գոսվամին (ԱՄՆ), Միխայել Գրետցելը (Շվեյցարիա), Իգոր Գրեծովը (ՌԴ), Մարտին Գրինը (Ավստրալիա), Մատեո Կորտեսը (Իսպանիա), Վիկտոր Օռլովը (ՌԴ), Հենրի Սնեյթը (Մեծ Բրիտանիա) և Հանս Յոահիմ Շելլնհուբերը (Գերմանիա):

Օգանեսյանի աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։

Գիտնականը ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Ուեսթը կարողացել է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել է Yeezy մարզակոշիկները:

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են: