Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆեյսբուքը խափանումներով է գործել Ռուսաստանում և Եվրոպայում

Վերադարձ լուրերի բաժին

10:49 , 27 Օգոստոս 2019

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Ռուսաստանում եւ Եվրոպայի երկրներում խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Այդ մասին հայտնել է Downdetector ծառայությունը, որը հետեւում է հանրաճանաչ իներնետ-ռեսուրսների աշխատանքին: Սոցիալական ցանցի աշխատանքում անսարքություններն սկսել են նկատվել օգոստոսի 26-ին Երևանի ժամանակով 22:40-ից հետո: Մյուսներից ավելի հաճախ գանգատվում են օգտատերերը Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից եւ Կանադայից:

Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58 տոկոսը գանգատվում Է կայքի աշխատանքի խափանումներից, եւս 33 տոկոսը՝ իրենց օգտահաշիվներ մուտքի խնդիրներից, 7 տոկոսը խնդիրներ Է ունենում պատկերներ բեռնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բլումբերգը հայտնել էր, որ սոցիալական ցանցը հայտնվել է հերթական անախորժության մեջ: Պարզվել է, որ Ֆեյսբուքը վճարել է հարյուրավոր պայմանագրային աշխատկցի՝ օգտատերերի ուղարկած ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար: «Այդ աշխատակիները չեն իմացել, թե ում են պատկանում ձայնային հաղորդագրությունները: Նրանք պարզապես վերծանել են դրանք և փոխանցել Ֆեյսբուքին: Իսկ հաղորդագրությունների մեջ բազմաթիվ անկեղծ, երբեմն՝ վուլգար բնույթի ձայնագրություններ են եղել»,- Բլումբերգին ասել է սոցիալական ցանցում անանուն աղբյուրը:

Իռլանդիայի տվյալների պաշտպանության կոմիտեն հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե որքանով է Ֆեյսբուքի նախաձեռնությունը խախտում ԵՄ օրենքները, որոնք առնչվում են անձնական նամակագրության գաղտնիությանը: Ֆեյսբուքը խոստովանել է, որ օգտվել է նման ծառայություններից, սակայն հետևելով Apple և Google ընկերությունների օրինակին՝ իրենք ևս դադարեցրել են մարդկանց միջոցով ձյանային հաղորագրությունների վերծանումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: