Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ֆանտաստիկան՝ իրականություն: Փաշինյանը պարզաբանել է 50 հազար աշխատատեղերի մասին տեղեկությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:20 , 26 Ապրիլ 2019

Facebook-յան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ:

«Հայտարարել եմ, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ: Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:

Առաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել եւ հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:

«Մեծածախ եւ մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում» ոլորտում ունեցել ենք 16 427 աշխատատեղի աճ: «Մշակող արդյունաբերությունում» ունեցել ենք 9551 աշխատատեղի աճ, «Կացության եւ հանրային սննդի կազմակերպում» ոլորտում՝ 8334 աշխատատեղի աճ, «Սպասարկման այլ ծառայություններ» տողով՝ 2574 աշխատատեղի աճ, «Տեղեկատվություն եւ կապ» տողով՝ 2260 աշխատատեղի աճ»,-նշել է վարչապետը եւ շարունակել թվարկումը:

Ըստ Վվարչապետի՝ տվյալները ստացվել են հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկների հիման վրա եւ այն դեպքում, երբ հարկային մարմին ներկայացված հաշվետվություններով չի արտացոլվել գործունեության ոլորտը, ապա այդ հարկ վճարողների մասով տեղեկատվությունն արտացոլվել է այլ դաշտում:

«Այս թվերը չեն կարող իրական չլինել, որովհետեւ դրանք ձեւավորվել են ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ոչ թե մենք ենք հայտնաբերել, այլ մարդիկ ներկայացրել են իրենց աշխատողների թիվը»,-ասել է վարչապետը:

«Սա կարող է ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է, եւ դա շատ լավ է: Սա ոչ թե կառավարության հաջողությունն է, այլ մեր ընկերությունների գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ Այս մարդիկ, այդ թվում ձեռներեցները իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում։ Բոլոր այն գործարարներին, ձեռներեցներին, որոնք այսպիսի արձագանք են տալիս մեր իրականությանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,-ընդգծել է Փաշինյանը: «2019 թվականի հունվարին ՀՀ-ում արձանագրվել է 562 043 աշխատատեղ, 2018 թվականին՝ 511 902։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ 50 141-ով»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: