Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օֆշորային գոտում գրանցված ընկերությունը խուսափել է հարկերից. ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 07 Նոյեմբեր 2016

 

Խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Կենտրոնի հարկային տեսչությունից ստացված փաստաթղթերի հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ մայրաքաղաքի Մոսկովյան 35 հասցեում «Կա ընդ Ակ» ՍՊ ընկերությունը կառուցել է բազմաբնակարան շենք, որի բոլոր միավորներն օտարել է Հայաստանում պետական գրանցում չունեցող օտարերկրյա իրավաբանական անձ հանդիսացող 3 ընկերության: Դրանք են «Ակ ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ»-ը, «ԱԻԳ»-ը և «Լասկեդ Լիմիթեդ»-ը:

Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ և չի կատարել հարկային պարտավորությունները: «Չհաշվարկած և պետական բյուջե չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության հարկային պարտավորությունները ԱԱՀ-ի և շահութահարկի գծով՝ առանց տույժերի և տուգանքների, կազմել են 251.065.000 դրամ»,-տեղեկացնում է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար: Նշենք, որ 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, եթե արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Միևնույն ժամանակ 189-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: