Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Օրիոն գրուպ»-ը գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ կատարելով 200 000 ԱՄՆ դոլարի ներդրում

Վերադարձ լուրերի բաժին

17:34 , 15 Օգոստոս 2019

Գործադիրի որոշմամբ «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին տրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ «Օրիոն գրուպ»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Դա հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում (2019-2023 թթ.) իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: 5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:

Tigran_Khachatryan_TM_3320

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: