Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 14 տնտեսվարող (ցանկ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:01 , 07 Հունիս 2018

2018թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 54 հարկ վճարողի

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 14 տնտեսվարողի: Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դիմում ներկայացրած բիզնեսի 21 ներկայացուցիչներից երեքը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Եվս 4 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 73 տնտեսվարող, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում):

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՄԵԴՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
2. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
3. «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
4. «ՄԲՄ» ՍՊԸ
5. «Ա.Մ.Պ» ՍՊԸ
6. «ԱՐՄՏՈՐԳ» ՓԲԸ
7. «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
8. «ՄԱԴԱԼԻՎԱ» ՍՊԸ
9. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
10. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ
11. «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
12. «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ
13. «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ
14. «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

Քննարկվել են հարկային համակարգի բարեփոխմանն ուղղված նախագծեր

Նախատեսվել է շահութահարկի բեռի նվազում՝ 20 տոկոսի փոխարեն սահմանվում 18 տոկոս շահութահարկ: Եկամտահարկը համահարթեցվում է՝ կկազմի 23 տոկոս, որը տարեցտարի կնվազի մինչեւ 20 տոկոս: Յուրաքանչյուր տարի ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա:

Երևանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսուցման և ծառայությունների մատուցման կենտրոն

Նախատեսված կենտրոնը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով: