Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողների (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:47 , 14 Փետրվար 2017

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաև պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին»,-նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ օրինապահ գործընկեր լինելու համար:

orin-hark5

 

Մեր երկրում առաջին անգամ կազմակերպվող այս նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին: Այսինքն՝ սահմանված կարգով hարկային և մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին են կատարել hարկերի, տուրքերի և այլ վճարների վճարումը: Որոշիչ հանգամանք է նաև պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը:

orin-hark4

 

«Կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը, իսկ Կենտրոնական բանկն աշխատել է տնտեսվարողներին բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության ընձեռման ուղղությամբ»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումն արդեն առկա է. «Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետևաբար նաև՝ մեղմ և անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»: Վախթանգ Միրումյանը համոզմունք է հայտնել, որ հավաստագիր ստացող տնտեսվարողները կպահպանեն կարգավիճակը, և նրանց շարքերն առաջիկայում կհամալրվեն:

orin-hark3

Հավաստագիր ստացած «ՍՕՍ սիսթեմս» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի համար մեծ անկանկալ էր կոմիտեի նախաձեռնությունը. «Տնտեսվարողի աշխատանքի գնահատումը կխթանի, որպեսզի նա ավելի սրտացավորեն կատարի հարկային պարտավորությունները, քանի որ իր վճարած հարկերն են ուղղվում պետության զարգացմանը»: Իսկ «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Արմինե Սահակյանը կարևորել է բիզնեսի համար բանկային արտոնությունների ընձեռումը. «Սա մեծ աջակցություն է բիզնեսին, որը կնպաստի նաև հարկային մարմին-գործարար սերտ և թափանցիկ համագործակցությանը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր քաղաքական որոշումը հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է ընդունել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Թողարկվել է ԵԱՏՄ 5-ամյակին նվիրված հուշադրամ

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով

Առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 601 հազար 524, այդ թվում՝ մասնավոր ոլորտում գրանցված աշխատողների թիվը կազմել է 403 հազար 358: