Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Օրենքներն այնպիսինն են, որ Թուրքիայում կամ Վրաստանում գիրք պատվիրելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում». Արմեն Մարտիրոսյան

Վերադարձ լուրերի բաժին

10:18 , 07 Մարտ 2019

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է գրքերի շուկայի կարգավորումներին։

«Վիճակագրական ծառայության պահանջով Մաքսայինը ստիպում է յուրաքանչյուր ստացած գրքի նմուշ հայտարարագրել։

Գիրքը ներմուծելիս տուրքեր և ԱԱՀ չկա։ Կա մինիմալ մաքսավճար 4500 դրամ։ Հայտարարագրման համար ամենանվազ գումարը 20 000 դրամ է։ Մեր ընկերությունը տարին ստանում է մոտ 2000 նմուշ։

49 000 000 դրամ մենք ո՞նց տանք միայն նմուշների հայտարարագրմանը։
Հայաստանում չինովնիկը չի գիտակցում, թե ինչ խնդիրներ է առաջացնում քաղաքացու կամ գործարարի համար, քանի որ ոչ մի օր տնտեսության իրական հատվածում չի աշխատել։
Քիչ է չի աշխատել՝ դեռ մի հատ էլ թքած ունի։

Օրենքներն այնպիսինն են, որ Թուրքիայում կամ Վրաստանում գիրք պատվիրելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում։ Գրքի ներմուծվող հումքի վրա ԱԱՀ և մաքսատուրք է կիրառվում, իսկ ներմուծվող գրքի վրա՝ բարեբախտաբար ոչ։

Որպեսզի Հայաստանում գիրքը համարվի ուսումնական կամ մանկական, պետք է որոշի Կրթության ազգային ինստիտուտը և Կրթության նախարարությունը։ Դուք չուսումնական գիրք տեսե՞լ եք։ Ես՝ ոչ։ Անգամ Կամասուտրան սովորեցնում է։

Գրքի բնագավառը ամենաանտեսված բնագավառն է, քանի որ այնտեղ մեծ փող չկա և այդ ոլորտի շահերը պահող էլ չկա», – գրել է Մարտիրոսյանը։

Նա նաև իր գրառման մեջ նշել է ԱԺ պատգամավորներին և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ խնդրելով մի բան անել՝ այս խնդիրները լուծելու ուղղությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։