Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, հարկերի թեթևացում՝ կառավարության տնտեսական ռազմավարության առանցքային կետերը

Վերադարձ լուրերի բաժին

12:29 , 12 Փետրվար 2019

Հայաստանի կառավարության տնտեսական զարգացման առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Այդ մասին Ազգային ժողովում ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ռազմավարության մեջ կարևորվում են նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, հարկերի թեթևացումը:

«Մեր այս հայտարարությունները ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ: Շատերը շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսությունը զարգացնելու ռազմավարություն չունի: Նախորդ տարի Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախաձեռնությամբ լույս տեսավ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով հոդվածների ժողովածուն, որտեղ մեր երկրի հեղինակավոր տնտեսագետները իրենց պատկերացումներն էին շարադրել Հայաստանի տնտեսության զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ նրանց նկարագրածը գրեթե 100 տոկոսով համընկնում է կառավարության պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա առանձնացրեց մի քանի առանցքային բարեփոխումներ, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն: Այն է՝ ապահովել հավասար հնարավորություններ, քաջալերել աշխատանքը, տնտեսական ակտիվությունը, երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։