Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օրենսդիրն ընդունեց երեկ քննարկած նախագծերը

Վերադարձ լուրերի բաժին

Խորհրդարանն այսօրվա նիստում ընդունեց երեկ քննարկված նախագծերը։

84 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Կրթության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայնով։

«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթներն իրենց բնույթով միանգամյա են՝ իրավախախտման վարույթ, համակենտրոնացման, գնահատման վարույթ, եզրակացությունների տրամադրման վարույթ: Իրականացվում են նույն գործընթացով, սակայն դրանք էական տարբերություններ ունեն: Սույն նախագծով փորձ է կատարվում լուծել խնդիրները թե՛ հանձնաժողովի, թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար: Իրավախախտման վերաբերյալ վարույթներում տարբերակված չեն վարույթի մասնակիցները, նրանց իրավունքներն ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսված չեն իրավախախտման վարույթ հարուցելու առիթները, նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգերը և այլն»,- նախագիծը ներկայացնելիս նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվեց նաև երկրորդ ընթերցմամբ։ Կողմ քվեարկեց 115 պատգամավոր, ձեռնպահ՝ 2։

«Ճանապարհային երթևեկության անվտանգհության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Կողմ քվեարկեց 83, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայնով։

«Օրինագծի ընդունման արդյունքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: Մինչև այդ տուգանային միավորը՝ որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով»,- նախագիծը ներկայացնելիս երեկ նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 84, դեմ՝ 7 պատգամավոր։

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ նույնպես ընդունվեց։ Կողմ քվեարկեց 101 պատգամավոր։

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 81, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։

Նախագիծը ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ սրանով ցանկանում են էլ ավելի բարելավել գործող օրենքն ու չեզոքացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որ կարող էին տեղի ունենալ այդ գործընթացի կառավարման, կատարման ընթացքում, նաև մեծացնել թափանցիկությունը և գործընթացի հանդեպ հանրային վստահությունը:

«Մենք հանրային վերահսկողության նոր մեխանիզմ ենք ստեղծում այս օրենքի նախագծով, մեծացնում ենք թափանցիկությունը պետական գնումների հանդեպ, հնարավորություն ենք տալիս փարատել բոլոր կասկածները, որոնք կարող են լինել գնումների հանդեպ՝ ամենաշահագրգիռ ու մասնագիտացված մարմինների միջոցով: Դրանք են մրցակիցները, հասարակական կազմակերպությունները և ոլորտով հետաքրքրված, մասնագիտացված լրատվական միջոցները»,- նշեց Պապոյանը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: