Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օրական 1800 վարույթ. Ճանապարհային ոստիկանությունը ծանրաբեռնել է ԴԱՀԿ-ին

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:10 , 26 Հունվար 2016

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ 2015թ.-ի ընթացքում հարուցվել է  ավելի քան 890 հազար կատարողական վարույթ, որոնցով գանձվել է շուրջ 24.9 մլրդ դրամ։ Նախորդ տարիների համեմատ աճել է թե վարույթների թիվն աճել է։

Մ. Պողոսյանը վարույթների աճը պայմանավորել է Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի աճով, այսինքն՝ «ԳԱԻ տուգանքներով»։ «Եթե ժամանակ առաջ դատարանների միջոցով էր գալիս այդ ամբողջ ծավալը Հարկադիր կատարման ծառայություն, այսօր ուղղակիորեն է գալիս: Այն ժամանակ ավելի քիչ էին գալիս, որովհետև դրանց մի մասը դատարաններում մարվում էր: Ես այդ ավելացումները պայմանավորում եմ զուտ դրանով»,- ասել է ԴԱՀԿ ծառայության ղեկավարը:

Նա նաև նշել է, որ նշված 890 հազար ընդհանուր վարույթներից 660 հազարը հենց ՃՈ վարչական ակտերն են։ Սա չափազանց մեծ թիվ է՝ ընդհանուր քանակի 3/4-ը։ 660 հազար վարչական վարույթը նշանակում է, որ ԴԱՀԿ ծառայությունը օրական 1808  վարույթ է հարուցել Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի հիման վրա։ Այնպես որ, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ծանրաբեռնվածություն է ԴԱՀԿ-ի համար ստեղծում Ճանապարհային ոստիկանությունը։

B4B.am-ը դիմեց ԴԱՀԿ ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին` պարզելու համար, թե այդ ակտերն ընդհանուր գումարային առումով որքան են կազմում, և վերջերս ուժի մեջ մտած «տուգանքային համաներման» արդյունքում ԴԱՀԿ-ի կողմից գանձվելիք գումարները որքանով են նվազելու:

ԴԱՀԿ ծառայությունից, սակայն, մեզ տեղեկացրին, որ այս պահին չեն տիրապետում նման գումարային վիճակագրության. «Այդ 660 հազար ակտերը բաղկացած են շատ մասերից, այդ թվում նաև ՃՈ վարույթներից և այլն: Այդ իսկ պատճառով դեռևս չկա նման վիճակագրություն»:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 11-ից ուժի մեջ էր մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը վերաբերում էր տուգանքներին, այսպես կոչված` «համաներմանը» և այլ իրավակարգավորումներին: Օրենքի համաձայն`

ա) 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացված մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:

բ) 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացված մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվի տուգանքի մայր գումարը և կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։