Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օտարերկրյա տնտեսավարողների ներդրած ավանդները նախորդ տարի ավելացել են 337 մլրդ դրամով

Վերադարձ լուրերի բաժին

19:27 , 16 Մայիս 2020

Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանում ներդրված ավանդների շուրջ 48 տոկոսով աճը համարում է երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների վսահության ամրապնդման արդյունք: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների մոտ վստահության ամրապնդումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ օտարերկրյան կազմակերպությունները կամ անհատները Հայաստանի բանկային համակարգին ավելի են վստահում, ավանդներ ներդնում, գործունեություն ծավալում, վարկեր վերցնում:

Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3%-ով կամ 7 մլրդ դրամով և կազմել՝ 245 մլրդ դրամ։

Արմենպրես

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։