Invalid username or password
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2016 թվականի ներդրումների վիճակագրությունը։
Այսպես, 2016 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 81.6 մլրդ դրամ (մոտ 170 մլն դոլար)։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 62.7 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար)։ Մինչ առաջ անցնելը նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։
2015 թվականին թվերն այսպիսին էին՝ ընդամենը օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը՝ 118.4 մլրդ դրամ (մոտ 248 մլն դոլար), օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 69.4 մլրդ դրամ (մոտ 145 մլն դոլար)։
2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, ընդամենը ներդրումները կրճատվել են 36.8 մլրդ դրամով կամ 31.1%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 6.7 մլրդ դրամով կամ 9.7%-ով։
Դիտումներ 4606
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը: