Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Վերադարձ լուրերի բաժին

23:28 , 14 Հոկտեմբեր 2019

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել են 253 մլն դրամով: Սակայն այս ցուցանիշը կառավարությանը չի բավարարում, և բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանում բիզնեսով զբաղվելու գրավչությունը: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այժմ ամփոփված են դեռ 6 ամսվա տվյալները: 2018-ի հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումային զուտ հոսքերը -51 մլն դոլար էին, ինչը նշանակում էր, որ արտահոսքը գերազանցել էր ներհոսքին: Այս տարի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը +202 են, այսինքն` մոտ 253 մլն դրամով օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը ավելին են, քան 2018-ի նույն ժամանակում»,-ասաց նախարարն ու նշեց՝ չի կարծում, թե հաջորդ կիսամյակի համար նվազում կարձանագրվի:

Խաչատրյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ ցուցանիշները կառավարությանը չեն բավարարում: «Չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական միջոցներով 17 տոկոս ներդրում՝ ինչպես 2018-ի և 2017-ի ցուցանիշներն են, և դա համարվել բավարար: Եվ մեր բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել բիզնեսով զբաղվելու գրավչությունը, որպես հետևանք ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք մասնավորապես անցյալ 2 տարիների ընթացքում»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ կառավարության ձեռքին եղած բոլոր գործիքներով պետք է նպաստենք, որ միջնաժամկետում ավելի բարձր տնտեսական աճ արձանագրվի: Նախարարը նկատեց՝ իսկ բարձր տնտեսական աճի հիմքը ավելի բարձր տնտեսական պոտենցիալն է, որը ձևավորվում է ներդրումների իրականացման արդյունքում: «Մենք ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 23-25 տոկոս ներդրումներ պետք է ունենանք, որ երաշխավորենք միջին հաշվով 8 տոկոս բարձր տնտեսական աճ և ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 28-30 տոկոս ներդրումներ, որ ապահովենք ՀՆԱ-ի 10 տոկոս աճ»,-եզրափակեց Խաչատրյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: