Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օտարերկրյա ներդրումները՝ 2017 թվականի առաջին եռամսյակում

Վերադարձ լուրերի բաժին

14:48 , 31 Մայիս 2017

2017թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -7 536.5 մլն. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 19 743.2 մլն. դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։

Ընդհանուր ներդրումների բացասական ցուցանիշը՝ -7.5 մլրդ դրամ, նշանակում է, որ պարզ ասած, ավելի շատ կապիտալ Հայաստանից դուրս է հոսել, քան մտել երկրի տնտեսություն (ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները))։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվար-մարտին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը մոտ 1.7 մլրդ դրամ էր։ Այսինքն՝ արտահոսքն ավելացել է մոտ 9.2 մլրդ դրամով։

Ընդամենը ներդրումների գծով ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (-13.5 մլրդ դրամ) և Ռուսաստանի Դաշնության գծով (-11.2 մլրդ դրամ)։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին, ապա դրանց զուտ հոսքերն աճել են 4.7 մլրդ դրամով և, ինչպես նշեցինք, կազմել 19.7 մլրդ դրամ կամ մոտավորապես 41 մլն դոլար։

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ամենամեծ աճը գրանցել են հիմնային մետաղների արտադրության (16.9 մլրդ դրամ), հանքագործական արդյու նաբերության հարակից գործունեության (5.4 մլրդ դրամ) և հեռահաղորդակցության (4.8 մլրդ դրամ) ոլորտներում։

FDI

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։