Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օտարերկրյա ներդրումները՝ հետհեղափոխական շրջանում

Վերադարձ լուրերի բաժին

16:12 , 31 Օգոստոս 2018

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։

Այդ տվյալների հիման վրա՝ մենք հաշվարկել ենք օտարերկրյա ներդրումների հոսքերը (ստացումները)՝ 2018 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում և համեմատել դրանք նախորդ տարվա նույն եռամսյակների հետ։

Ինչպես տեսնում եք, 2018 թվականի երկրորդ եռամսյակում կատարվել է 525.5 մլն դոլարի ընդամենը ներդրում, որը 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից բարձր է 18 մլն դոլարով կամ 3.5%-ով։ Առաջին եռամսյակում ընդամենը ներդրումների աճն ավելի մեծ էր՝ 116.4 մլն դոլար կամ 22.5%։

Ուղղակի ներդրումների գծով ստացումները հակառակը՝ նվազել են։ Ընդ որում, եթե առաջին եռամսյակում նվազումը մեծ չէր՝ 8 մլն դոլար կամ 4.1 մլն դոլար, ապա երկրորդ եռամսյակում, մեղմ ասած, մտահոգիչ ցուցանիշ է։ Ուղղակի ներդրումների ստացումները այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 75.6 մլն դոլար՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 133.9 մլն դոլարի դիմաց։ Նվազումը՝ 58.3 մլն դոլար կամ 43.5%:

Ընդ որում, եթե դիտարկում ենք ըստ երկրների, ապա պարզվում է, որ այս նվազումը մեծամասամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ։ Ջերսիից կատարված համախառն ներդրումների ծավալը 2018 թվականի մարտի վերջին և հունիսի վերջին նույնն է՝ 138.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երկրորդ եռամսյակի ընթացքում ներդրումներ չեն իրականացվել։

Մի քանի պարզաբանում՝ ներդրումային հոսքերի (ստացումների) հաշվարկի հետ կապված

Անցած տարի, երբ ներդրումների զուտ հոսքերի վրա հիմնվելով՝ լրագրողներն ու փորձագետները գրում էին, որ ներդրումները նվազել են, տնտեսական զարգացման նախարարությունը չէր համաձայնում՝ նշելով, որ զուտ հոսքերը չի կարելի նույնացնել ներդրումների ընդհանուր հոսքերի (ստացումների) հետ։

Նախարարությունն անգամ պարզաբանում տարածեց, որում նշված էր. «Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի՝ զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան», – նշված է պարզաբանման մեջ:

Իսկ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումները (ներհոսքերը) աճել էին, պարզապես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում, և այդ թվերը հաշվարկվել էին ՏԶՆ նախարարության կողմից:

Հաշվարկի տրամաբանությունն էլ շատ պարզ է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերը` յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջի դրությամբ։ Կարճ ասած, հրապարակում է կուտակային ցուցանիշ։

Ներդրումների հոսքերը ստանալու համար պարզ թվաբանական գործողություն է պետք կատարել՝ ժամանակահատվածի վերջի թվից հանում է ժամանակահատվածի սկզբի թիվը, և տարբերությունը իրենից ներկայացնում է ժամանակահատվածի ընթացքում ներդրումների ներհոսքը (տվյալ ժամանակահատվածի միջին փոխարժեքով)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին