Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օտարերկրյա աշխատողները Հայաստանում կկարողանան աշխատել առանց աշխատանքի թույլտվության

Վերադարձ լուրերի բաժին

11:56 , 11 Օգոստոս 2016

Այսօր կառավարության նիստում որոշվեց կասեցնել օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման պահանջը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ այս որոշումը կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը՝ մինչև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովումը:

«Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների քանակը կազմում է 5179, որոնք հիմնականում ներգրավված են կրթության, գիտության, տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, առևտրի, առողջապահության ոլորտներում, և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն: Ավելին, օտարերկրացի աշխատողների գերակշռող մասը ազգությամբ հայեր են»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման մոտ 2 ամսվա փորձը վկայում է, որ հիմնականում գործատուները աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում վերջնական նպատակադրված են լինում և ներկայացնում են յուրահատուկ նեղ մասնագիտական և աշխատանքային փորձի պահանջներ, օրինակ՝ այլ երկրներից բերված և նախկինում ՀՀ-ում չշահագործված սարքավորումները շահագործող մասնագետներ, այլ երկրների ճաշատեսակներ կամ հրուշակեղեն պատրաստող բարձրակարգ և փորձառու խոհարարներ և այլն: Ա.Ասատրյանը նշեց, որ իրականացրած համեմատական վերլուծությունները վկայում են, որ առանց աշխատանքի թույլտվության պահանջի կիրառման՝ օտարերկրացիների ներգրավումը ներքին աշխատաշուկայում էական ազդեցություն չի ունեցել, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի տեսանկյունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։