Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Օպտիմալացում» բառը փոխարինում ենք «կտրուկ կրճատում» բառով. Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

15:46 , 13 Հոկտեմբեր 2016

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին համապատասխան որոշում:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ տեխնիկական բնույթի մի քանի փոփոխությունների ընդհանուր գաղափարն այն է, որ կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումները, այդ թվում՝ Քաղաքաշինական պետական տեսչության, հիմնականում խոշորացվում են:

Կարեն Կարապետյանը կոմիտեի նախագահից հետաքրքրվել է՝ վերակազմավորման ընթացքում կրճատում արվում է, թե ոչ: Ի պատասխան Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ գոյություն ունեցող ստորաբաժանումները խոշորացվելու են, ինչի արդյունքում լինելու են կրճատումներ: ՀՀ վարչապետը, անդրադառնալով նախորդ նիստերից մեկում տրված հանձնարարականին, մեկ անգամ ևս հիշեցրել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ:

«Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Պարզեցնում ենք կառավարումը՝ մեկ, կրճատում ենք՝ երկու: Ավելորդ կառույցներից, ՊՈԱԿ-ներից, ԾԻԳ-երից հրաժարվում ենք: ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ դրանցից հրաժարվում»,– ընդգծել է գործադիրի ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Ինչպես է փոփոխվել Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: