Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օպերատորի «ազգայինն» է լավը, ներդրումի՝ «գերշահույթը»

Վերադարձ լուրերի բաժին

14:45 , 01 Հուլիս 2020

2018 թ. հեղափոխությամբ ակնկալիքները մեծ էին, որ շուտով արտասահմանից հայազգի կադրերը կվերադառնան հայրենիք՝ իրենց մասնագիտական ձեռքբերումները ծառայեցնելու տնտեսության զարգացման գործին:

Այդպիսին է նաև Սիմոն Ալպետյանի պատմությունը: «Հեղափոխությունով ոգեշնչված չվեցի Հայաստան, և ներկայացրեցի ՀՀ Կառավարությանը Ազգային Օպերատորի Հայեցակարգ»,-գրում է Ալպետյանն ֆեյսբուքյան էջում: Ըստ նրա՝ 2000 թ.-ից առ այսօր աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ներկայում՝ «Digicel Group» ընկերության ռազմավարության և պլանավորման բաժնում, ֆիքսված/շարժական կապի ու ցանցերի ճարտարապետության փորձագետ է:

Սակայն նրա Հայեցակարգը, որը «ենթադրում էր ընկերության մեկնարկ, որտեղ մաժորիտար բաժնետեր կհանդիսանար ՀՀ Կառավարությունը, իսկ մինորիտար բաժնետերերը՝ մասնավոր անձինք», մերժվել էր, քանի որ ենթակառուցվածքը սահմանափակված էր ՀՀ-ում գործող երեք օպերատորների համար:

«Ասեմ, որ ներկայացված Հայեցակարգը մերժվեց 12.04.2019-ին հետևյալ ձևակերպումով՝ ռադիոհաճախականությունների տիրույթը բաշխված է շարժական կապի երեք օպերատորների հաշվարկով, և նոր օպերատորի համար ռադիոհաճախականությունների ռեսուրս նախատեսված չէ: Այսինքն՝ ազգային օպերատորի մեկնարկի համար հանրապետությունում օդային ռեսուրս գոյություն չունի»,-նշում է փորձագետը:

Նա ուշադրության է հրավիրում «VEON»-ի և նորաստեղծ «Team Telecom Armenia» ընկերության միջև բանակցություններին և վերջինիս կողմից «Արմենթելի» գնման հնարավորությանը, ինչպես նաև այն հանգամանքին, որ «Team»-ի հիմնադիր Հայկ Եսայանը «հետագայում պլանավորվում է մեկնարկել IPO՝ թողարկել բաժնետոմսերի փաթեթ և տեղադրել այն բորսայում: Ու ցանկացած քաղաքացի՝ ձեռք բերելով բաժնետոմսեր, ուղիղ կերպով կմասնակցի հանրապետության տնտեսական կյանքին»:

Ողջունելով Եսայան եղբայրների նախաձեռնությունը, այդուամենայնիվ, փորձագետը որոշ դիտարկումներ է անում: ««Արմենթել». ավելին, քան սովորական կապի օպերատոր։ Պարզվում է, որ «Արմենթելն» ունի այնպիսի ենթակառուցվածք, որը չունեն ՀՀ կապի ոչ մի օպերատոր՝ ոչ «ՄՏՍ Հայաստանը» (Վիվա-ՄՏՍ), ոչ «Յուքոմը», և որ հետագայում դա կարող է կախվածության մեջ դնել այս օպերատորներին:

«Արմենթելի ակտիվներում, բացի շարժական/ֆիքսված կապը ապահովող սարքավորումներից, առկա է նաև գերկարևոր նշանակություն ունեցող ստորգետնյա ենթակառուցվածքը. խոսքը գնում է հատկապես Երևանի մասին: Հարկ է շեշտել, որ նման ստորգետնյա ենթակառուցվածքը հանդիսանում է 5G ցանցերի ճարտարապետաշինության պարտադիր գործոն՝ այսինքն, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքում, ցանկացած օպերատոր (ներկայիս թե ապագայում մեկնարկվող) օգտվելու է այդ ենթակառուցվածքով վարձակալության հիմունքներով՝ սեփական օպտիակամանրաթելային ցանցերը տեղակայելու նպատակով», գրում է փորձագետը՝ նշելով որ ցանցերի՝ այլընտրանքային՝ օդային ճանապարհներով, օգտագործումը կարող է անընդունելի լինել տարածքային ղեկավարության և հանրության համար»,- գրում է նա:

Եվ ուրեմն՝ ո՞վ և ինչու՞ է պատրաստ ֆինանսավորել գործարքը. Ազգայի՞ն օպերատոր, թե՞:

Ըստ Ալպատյանի՝ «Արմենթելին պատկանող ստորգետնյա ենթակառուցվածքը կարելի է օբյեկտիվ հիմունքներով բնութագրել որպես կարևոր նշանակության ռազմավարական մենաշնորհ, որից ապագայում ակնկալվում է կայուն գերշահույթ»:

Ուստի, հենց այս հանգամանքը կարող է լինել ինչպես «Team» ընկերության մոտիվացիան, այնպես էլ այն ներդրողների, ովքեր «Team»-ի հետ բանակցում են:

Եվ այստեղից հարց է առաջանում. եթե այս ոլորտը ենթադրում է մեծ կապիտալ ներդրումներ, և ֆինանսական հաստատություններ են շահագրգռված անելու այդ ներդրումները, որովհետև երկարաժամկետ ռազմավարական մեծ շահեր են հետապնդում, այդ ինչպե՞ս պետք է այն դառնա հանրային սեփականություն (IPO):

«Այդ ո՞ր շատ մեծ կապիտալ ներդրող ֆինանսական հաստատությունն է, որը պատրաստ է ձեռք բերել այդպիսի հեռանկարներ ունեցող ակտիվ ու հետագայում վաճառել կամ նվիրաբերել այն բաժնետոմսերի տեսքով հանրությանը: Ո՞վ է այդ հրաշագործ բարերարը: Ակտիվների ո՞ր մասն է նախատեսվում բաժնետոմսերի փաթեթով տեղադրել բորսայում: Արդյո՞ք Արմենթելի ամբողջ ակտիվները, հատկապես ստորգետնյա ենթակառուցվածքները ներառյալ: Ու արդյո՞ք IPO-ից առաջ կամ էլ IPO-ի ընթացթում չի ակնկալվում այս կամ այն տեսակի թվաբանական աճպարարություն»,- գրում է փորձագետը:

Ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի կապի ազգային օպերատորը: Պարտադիր չէ՞ պետական որոշակի մասնակցային վերահսկողությունը, հատկապես, եթե հաշվի առնենք կրկնակի ռազմավարական նշանակությունը «Բիլայնի» դեպքում: Արդյո՞ք միայն այն հանգամանքը, որ «Բիլայնի» գնման գործարքի նախաձեռնողները հայ են, դրանով օպերատորը դառնում է ազգային: Եվ արդյո՞ք «ազգային» բառ-բաղադրիչը քարոզչական հնարք չէ՝ խաղալու մարդկանց զգացմունքների հետ և և քողարկելու ֆինանսական շահեր և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: