Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:20 , 14 Մարտ 2019

Ոստիկանությունն ազատել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկը և վերականգնել երթևեկությունը:  Առավոտից օպերայի շենքի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները ժամանակավոր փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Նրանք բողոքում են Օպերայի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշման դեմ:

B4b.am-ի տեղեկության համաձայն՝ մի խումբ քաղաքացիներ նստել են ճանապարհին, ինչի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Ոստիկանությունը փորձում է քայլեր ձեռնարկել փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու համար: Սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել փողոցի մի հատվածը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել սրճարաններն ապամոնտաժելու որոշումը, քանի որ այն կյանքի կոչելու դեպքում իրենք զրկվելու են աշխատանքից: Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: