Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՕՊԵԿ-ի երկրները համաձայնել են երկարաձգել նավթարդյունահանման մակարդակի սառեցումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:01 , 11 Մայիս 2017

ՕՊԵԿ-ի անդամ երկրները եկել են համաձայնության՝ երկարաձգել նավթարդյունահանման մակարդակի սառեցման մասին համաձայնագիրը, RIA Novosti-ին հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լաիբին:

Ավելի վաղ Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդդին Բուտերֆան ալ-Լաիբիի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ երկու արաբական երկիր աջակցում է մինչև 2017թ. վերջը համաձայնագրի երկարաձգման մասին գաղափարին: Պայմանագրի գործող տարբերակը, որը կոչված է կայունացնել նավթի գները, սպառվում է ամռանը:

«Կա համաձայնություն և երկարաձգման հակվածություն, քանի որ դա կհանգեցնի գների կայունացման, ինչը դրականորեն կազդի իրաքյան բյուջեի վրա»,- հայտարարել է ալ-Լաիբին:

Նախարարը հաստատել է, որ ՕՊԵԿ-ը համաձայնագրի երկարաձգման հարցը կքննարկի մայիսի 25-ին Վիեննայի արտահերթ նիստին:

ՕՊԵԿ-ը 2016թ. նոյեմբերի 30-ին ՎԻեննայում պայմանավորվել էր հոկտեմբերի մակարդակից կրճատել նավթարդյունահանումը օրական 1.2 միլիոն բարելով:

ՕՊԵԿ-ի մեջ չմտնող 11 երկիր դեկտեմբերի 10-ին համաձայնեցրել էին նավթի արդյունահանման կրճատումը ընդհանուր՝ օրական 558 հազար բարելով, այդ թվում՝ Ռուսաստանը (300 հազար բարելով):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։