Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՕՊԵԿ-ը խորհուրդ է տալիս նավթարդյունաբերության սառեցումը երկարաձգել 9 ամսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:20 , 25 Մայիս 2017

ՕՊԵԿ-ի և կազմակերպության մեջ չմտնող անդամների կողմից նավթի արդյունահանման համաձայնագրի իրականացման մոնիթորինգի հարցով նախարարական կոմիտեն խորհուրդ է տալիս երկարաձգել պայմանավորվածությունը ևս 9 ամսով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով անանուն պատվիրակի:

Ինչպես նշում է Dow Jones-ը, կոմիտեն հաշվարկում է, որ նման երկարաձգումը բավարար կլինի համաշխարհային նավթային պահուստների կարգավորման համար:

ՕՊԵԿ-ի և ոչ ՕՊԵԿ-ի համաձայնագրի նպատակն է նվազեցնել նավթի համաշխարհային պահուստները մինչև միջին հնգամյա մակարդակ:

Նավթարդյունահանման կրճատման մոնիթորինգի նախարարական կոմիտեն բաղկացած է ՕՊԵԿ-ի երեք անդամ երկրներից՝ Ալժիր, Քուվեյթ ու Վենեսուելա, ինչպես նաև 2 երկրից, որոնք չեն մտնում ՕՊԵԿ-ի մեջ՝ Ռուսաստան և Օման:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը ստորագրել էին համատեղ հայտարարություն 9 ամսով համաձայնագրի երկարաձգման խորհրդատվության մասին:

Այսօր ՕՊԵԿ-ը Վիեննայում քննարկելու է նավթարդյունահանման կրճատման մասին համաձայնագրի երկարաձգման հարցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը